FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.5

Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելը.
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստում է կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի աշխատակազմում ձևավորված սպասարկող անձնակազմի (այսուհետ սույն գլխում՝ սպասարկող անձնակազմ) աշխատակիցը.
2. Սպասարկող անձնակազմը ձևավորվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով.
3. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը պարտավոր է հավաքել ապացույցներ՝ կարգապահական վարույթի օրինականությունն ապահովելու և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար.
4. Սպասարկող անձնակազմի աշխատակիցն իրավունք ունի փաստաբանից կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձից (մարմնից) պահանջելու ներկայացնել կարգապահական վարույթի համար անհրաժեշտ ապացույցներ, որոնք տվյալ անձանց (մարմինների) ազդեցության ոլորտում են կամ պետք է լինեն: Ապացույց ներկայացնելու պահանջը ենթակա է կատարման այն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Փաստաբանների պալատի նախագահն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ հարգելի ճանաչել ապացույց չներկայացնելու պատճառները.
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում պահանջված ապացույցը չներկայացնելու կամ ապացույց ներկայացնելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում դա կարող է մեկնաբանվել ի վնաս պահանջի հասցեատիրոջ, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր պահանջվող ապացույցը, մնում է չապացուցված.
7. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը ապացույցների հավաքման գործընթացն ավարտում և գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: