Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 26 Համատեղ արտադրությունը. 1. Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները. 1) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողի, որը բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը որպես ազգային ֆիլմ ճանաչելու պայմանները. 2) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ նվազագույն մասնակցություն ունեցող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրողի. 3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ. 2. Համատեղ արտադրության ֆիլմերն օգտվում են ազգային ֆիլմին սույն օրենքի համաձայն վերապահվող առավելություններից: |