Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 275 Դատարանի վճիռը. 1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ. 2. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հիմք է քաղաքացուն բժշկական կազմակերպությունում ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու համար. 3. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում նշվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության անվանումը, որտեղ պետք է անձը ենթարկվի ոչ հոժարակամ հետազոտության, (կամ) բուժման, անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու ժամկետը. 4. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ: |