Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման բազան, հաշվետու ժամանակահատվածը, ապահովագրավճարի վճարման չափը և ժամկետները. 1. Ապահովագրավճարների՝ 1) ամսական հաշվարկման բազա է համարվում հարկային գործակալների և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների կողմից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված աշխատավարձը. 2) տարեկան հաշվարկման բազա են համարվում՝ ա. քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտը, վարձակալական վճարը, շահաբաժինը, ռոյալթին, տոկոսը, հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացվող աշխատավարձը, բ. անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար հաշվարկման դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը). 2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը՝ Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված՝ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ մինչև ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 10-ը. 3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը. 4. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է ինքնուրույն՝ մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված անձանց համար վճարման ենթակա է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, որը վճարվում է ինքնուրույն՝ մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով. 6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված անձանց համար վճարման ենթակա է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, որը Հիմնադրամ դիմում ներկայացրած անձը վճարում է ինքնուրույն՝ մինչև փոխկապակցված անձի՝ Ռեգիստրում գրանցման ամսվա վերջին օրը: 7․ Մի քանի հաշվարկման բազաներ (ամսական և տարեկան) ունեցող անձանց՝ իրենց կամ իրենց գործատուների կողմից կատարվող ընդհանուր վճարումները չեն կարող գերազանցել ապահովագրավճարի՝ սույն օրենքով նախատեսված ամսական դրույքաչափը: Ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները վերադարձվում են անձին ապահովագրավճարի մասով պարտավորությունների կատարումից և ամսական ապահովագրավճարի դրույքաչափի համալրման մասին Ռեգիստրում գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վերադարձման ենթակա ապահովագրավճարի գումարը վերադարձվում է ապահովագրված անձի՝ Հիմնադրամ ներկայացրած դիմումի հիման վրա՝ դիմումում նշված բանկային հաշվեհամարին: Մեկ անգամ ներկայացված դիմումը հիմք է սույն մասով նախատեսված ապահովագրավճարի ավելի կատարված վճարման մասը հետագա բոլոր դեպքերում վերադարձնելու համար։ Դիմումի ներկայացման կարգը և օրինակելի ձևը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը. 9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով կնքված կոլեկտիվ պայմանագրերով կարող է սահմանվել գործատուների կողմից աշխատողների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 10. Հիմնադրամը Ռեգիստրում ապահովագրվածների և նրանց փոխկապակցված անձանց տվյալների հիման վրա՝ յուրաքանչյուր ամսվա մինչև երրորդ աշխատանքային օրը ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ապահովագրավճարների փոխանցման հանձնարարականը` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը կատարելու համար. 11. Այն գործատուները, որոնց աշխատողներին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապահովագրավճարները վճարում են Հիմնադրամին Կառավարության սահմանած կարգով։ |