FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Տեղեկությունների մուտքի միասնական հարթակը և տվյալների կատալոգը.
1. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակը ձևավորում է Ինքնավար մարմինը՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (ծառայություն մատուցողների) հետ: Տեղեկությունների մուտքի միասնական հարթակն ապահովում է օգտատերերի հարմարավետությանը միտված աշխատանք՝ թվային ծառայությունների ստեղծմամբ: Տեղեկությունների մուտքի միասնական հարթակում ընդգրկված թվային ծառայությունների մատուցմանը ներկայացվող անվտանգության ու տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանում է Ինքնավար մարմինը.
2. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին.
3. Համապատասխան մարմինները պարտավոր են իրենց կողմից մատուցվող ծառայությունները ինտեգրել ու հասանելի դարձնել տեղեկությունների մուտքի միասնական հարթակում և ապահովել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հանրային տեղեկությունների ու տվյալների ճշգրտությունը, արդիականությունն ու հասանելիությունը.
4. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով մատուցվում են առնվազն հետևյալ ծառայությունները.
    1) ապահովվում է հասանելիություն հանրային ծառայությունների կատալոգին.
    2) ապահովվում են հանրային ծառայությունների հետադարձ կապը և գնահատումը.
    3) ապահովվում են հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումները.
    4) տվյալների սուբյեկտին հասանելիություն է ապահովվում իր անձնական տվյալներին և փաստաթղթերին.
    5) ապահովվում է հանրային ծառայությունների հետագծելիությունը, այդ թվում՝ տվյալների սուբյեկտի համար.
    6) ապահովվում է պետական մարմինների հետ հաղորդակցությունը.
5. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարման կարգը, անձնական տվյալները մշակելու, օգտագործելու և հասանելիություն ապահովելու կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

6. Տվյալների կատալոգը ձևավորում և վարում է Ինքնավար մարմինը: Տվյալների կատալոգն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում մշակվող տվյալների ակտիվների կառավարումը՝ ապահովելով յուրաքանչյուր մարմնում մշակվող տվյալների (այդ թվում՝ բաց տեղեկությունների) ցանկի վերաբերյալ սպառիչ տեղեկություններ, այդ տվյալները փնտրելու և գտնելու համար օգտատերերի հարմարավետությանը միտված ծառայություններ՝ օգտագործելով մետատվյալներ.
7. Մետատվյալները պետք է պարունակեն բավարար տեղեկություններ տվյալների ակտիվների բնութագրերի և հատկությունների վերաբերյալ: Տվյալների կատալոգում կարող են օգտագործվել՝
    1) տեխնիկական մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների կառուցվածքը.
    2) գործընթացային մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի ստեղծման, հասանելիության և օգտագործման պատմությունը.
    3) գործարար մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի գործարար արժեքը՝ թույլ տալով օգտատերերին գնահատել դրանց արդիականությունը, ճշգրտությունը և կիրառելիությունը որոշակի դեպքերում.
8. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող, սակայն տվյալների կատալոգում չներառված տվյալի փոխանակումը պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով.
9. Տվյալների կատալոգի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Տվյալների կատալոգի ձևավորման, վարման և թարմացման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը: