Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 66.1 Գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը. 1. Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է Նախարարի հրամանով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հայտը պետք է պարունակի՝ 1) զանգվածային լրատվության միջոցի անվանումը. 2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաև լրատվական գործունեության իրականացման հասցեն և պետական հաշվառման համարը. 3) համացանցային կայքի միջոցով տարածվող լրատվության միջոցի դեպքում հայտում պետք է նշվի նաև այդ համացանցային կայքի հասցեն. 4) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը, որի անունով տրամադրվելու է հասանելիությունը գրանցամատյանում առկա տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա նրա նույնականացման քարտի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն: Անձի՝ իրավաբանական անձի աշխատակից լինելու հանգամանքը հավաստվում է իրավաբանական անձի համապատասխան մարմնի տված տեղեկանքով: |