FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.3

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները.
1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետևելով թափոնների առաջացումը և դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով՝
    1) ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փուլում և հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.
    2) օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից.
    3) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացումը.
    4) օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.
    5) ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.
    6) ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ և երկարաժամկետ, մասնավորապես նախագծման փուլում օբյեկտի գործունեության ընթացքում և դրա փակումից հետո կառավարումը և ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝
    ա. պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն և կառավարում նվազագույն չափով և հնարավորության դեպքում դրանց բացառում,
    բ. հնարավորինս նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ, ինչպես նաև բուսական, կենդանական աշխարհ) վրա և բացառում է հարակից ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները,
    գ. ապահովում է նախկինում գոյություն ունեցած՝ հողի մակերևույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.
    7) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձնահատկությունները:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.3

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում դիտարկում է նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործելիությունը.
4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները կարող են փոփոխվել՝ կախված դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից։ Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7. Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: