Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 80 Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները. 1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից. 2. Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը. 3. Սույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը. 4. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի ընտրվելու դեպքում նրա՝ որպես դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են. 5. Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն. 6. Սույն հոդվածի իմաստով՝ մասնագիտական աշխատանքի փորձառություն է իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունը. 7. Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր. 8. Դատավորը Ազգային ժողովի կողմից չի կարող ընտրվել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ. 9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: |