FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  254

Փորձաքննության համար նմուշ ստանալը.
1. Մինչև փորձաքննություն նշանակելը կամ դրա կատարման ընթացքում քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագետը, սույն օրենսգրքի 28-րդ գլխի վերաբերելի պահանջների պահպանմամբ, իրավասու է վերցնելու մարդու, դիակի, կենդանու, նյութի կամ այլ օբյեկտի հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձաքննության կատարման համար.
2. Նմուշ կարող են լինել`
    1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.
    2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ.
    3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները.
    4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.
    5) ձայնագրությունը.
    6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.
    7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.
    8) այլ նյութեր և առարկաներ.
3. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին որոշումը կայացնում է քննիչը: Այդ որոշման մեջ պետք է նշվեն`
    1) նմուշ ստացող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
    2) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նրա անունը, ազգանունը և կարգավիճակը.
    3) եթե նմուշը ստացվում է նյութից կամ այլ օբյեկտից, ապա դրա գտնվելու վայրը և դրա մասին այլ վերաբերելի տվյալներ.
    4) ստացման ենթակա նմուշի տեսակը, չափը կամ քանակը.
    5) եթե նմուշն ստացվում է անձից, ապա նմուշ հանձնելու համար նրա ներկայանալու տեղը և ժամանակը.
    6) նմուշը ստանալու նպատակը.
4. Քննիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով անձին հրավիրում է իր մոտ կամ վերջինիս ներկայանալու անհնարինության դեպքում գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը և բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները.
5. Նմուշի ստացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները քննիչը կատարում է համապատասխան բնագավառի ձեռնհաս փորձագետի մասնակցությամբ.
6. Բացառությամբ մարդուց ստացվող նմուշների, քննիչը կարող է փորձաքննության համար նմուշ ստանալ նաև քննչական գործողության ընթացքում:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  254

7. Փորձաքննության համար նմուշ ստանալու մասին արձանագրությունում, սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված տվյալները նշելուց բացի, քննիչը կամ փորձագետը նկարագրում է նաև ստացված նմուշները: Ստացված նմուշները պատշաճ փաթեթավորվում են, կնքվում և կցվում են արձանագրությանը: