Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Դիտարկումների ցանցի օբյեկտ է ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի և միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի սկզբնական արտադրական միավորը, որն անմիջականորեն կատարում է դիտարկումներ, մշակում և հիդրոօդերևութաբանական կենտրոններին հայտնում է հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների արդյունքները: Դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկված օբյեկտների ընդհանրությունը հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների պետական ցանցն է: Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվության ստացման նպատակով հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ իրականացնող հենակետային օբյեկտների տարածքում ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որի կարգը և սահմանափակումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտների քանդումը և վերահիմնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: Դիտարկումների պետական ցանցի օբյեկտի կառուցման համար տարածքների և այդ կետերի պահպանական գոտիների հատկացումը պետական և հասարակական կարիքների համար իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |