Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ. 1. Ակումբին անդամակցությունը դադարում է` ա) ակումբից դուրս գալու մասին գրավոր դիմումի հիման վրա` ակումբի ընդհանուր ժողովի որոշմամբ. բ) ակումբի անդամի մահվան, վերակազմավորման դեպքում, եթե նրա ժառանգները կամ իրավահաջորդը երկամսյա ժամկետում գրավոր չեն դիմել անդամությունը վերաձևակերպելու դիմումով. գ) սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված հիմքերով, ինչպես նաև 21-րդ հոդվածում ամրագրված պարտականությունների էական խախտումների դեպքում: Խախտումների էականությունը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգով. դ) չեն ապահովվել 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները. 2. Ակումբին անդամակցությունից զրկելու հիմքերն են` ա) ակումբից ստացված փոխառությունը (փոխառությունները), դրանից գոյացած պարտավորությունները կանոնադրությամբ սահմանված ժամկետում չմարելը. բ) ակումբի ներդրումային և այլ պարտադիր վճարումները կանոնադրությամբ սահմանված ժամկետում չկատարելը. գ) ակումբից ստացված միջոցները նպատակային չօգտագործելու էական և պարբերական խախտումները: Խախտումների էականության չափորոշիչները և պարբերականությունը սահմանվում են ակումբի կանոնադրությամբ. դ) ակումբին անդամակցելու ընթացքում սույն հոդվածի 1-ին կետի պահանջները պատշաճ կերպով չկատարելը և (կամ) ոչ ճիշտ, ոչ սպառիչ տեղեկություններ ներկայացնելը: |