FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

ԱՊՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ), ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՄԱՍԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպես նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվությունը հանգեցրել է`
    ա) սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
    բ) ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ օգտագործման անհնարինությանը, ապա սպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում: Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
    գ) սպառողին հանձնելուց հետո ապրանքի (աշխատանքի) թերությունների առաջացմանը, ապա սպառողն իրավունք ունի սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնել վաճառողին (արտադրողին) կամ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները ներկայացնել կատարողին.
    դ) սպառողի կյանքի, առողջության և գույքի վնասմանը, ապա սպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնասի հատուցում` սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև պահանջել իր սեփականությունը հանդիսացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում.
2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) հատկությունների և բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից: