FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

Ֆոնդի ակտիվների ներդրումը.
1. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն հետևյալ ակտիվներում.
    1) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկաներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող այն կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված արժեթղթերում (այսուհետ սույն գլխում` արժեթղթեր), որոնք ընդգրկված են Կենտրոնական բանկի սահմանած ցանկում.
    2) օտարերկրյա պետություններում գործող` սույն մասի 1-ին կետում չնշված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում, եթե համապատասխան կարգավորվող շուկան բաց է հանրության համար, գործում է կանոնավոր և նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ).
    3) նոր թողարկված արժեթղթերում, որոնց թողարկման և (կամ) առաջարկի պայմանների համաձայն` դրանք պետք է թույլատրվեն սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգավորվող շուկայում դրանց թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում.
    4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված դրամական շուկայի գործիքներում, եթե դրանք`
    ա. թողարկված կամ երաշխավորված են Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների, Կենտրոնական բանկի սահմանած ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա պետության կամ այդ պետության կենտրոնական բանկի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, կամ բ. թողարկողի որևէ այլ արժեթուղթը թույլատրված է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգավորվող շուկաներում առևտրին, կամ գ. թողարկված կամ երաշխավորված են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպության կողմից.
    5) Հայաստանի Հանրապետությունում գործող բաց ստանդարտ ֆոնդերի կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխանող օտարերկրյա բաց ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում.
    6) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխանող օտարերկրյա բանկերում` որպես ցպահանջ կամ մինչև մեկ տարի ժամկետայնության ավանդ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

7) սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված ածանցյալ ֆինանսական գործիքներում.
    8) կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքներում`
    ա. որոնց առարկա են համարվում այն արժեթղթերը, բանկային ավանդները, ֆոնդերի փայերը կամ բաժնետոմսերը, բորսայական ինդեքսները, տոկոսադրույքները, արտարժույթի փոխարժեքները կամ արժույթը, որոնցում ֆոնդը, իր կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող է ներդրում կատարել,
    բ. որոնցով կատարվող գործարքի մյուս կողմը ֆինանսական վերահսկողության ենթակա սուբյեկտ է, և գ. որոնց արժեքը կարող է արժանահավատորեն և հուսալիորեն գնահատվել յուրաքանչյուր օր, և որոնք կարող են ֆոնդի նախաձեռնությամբ ցանկացած պահի արդար գնով իրացվել (փակել դիրքը օֆսեթային գործարքի միջոցով).
    9) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի պահպանմամբ սահմանված այլ իրացվելի ակտիվներում.
    10) սույն մասի 1-9-րդ կետերով չնախատեսված արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը.
2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի դրույթները մանրամասնող պահանջներ, ինչպես նաև ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում սույն մասով նախատեսված տնտեսական նորմատիվները կարող են չտարածվել նոր ստեղծված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ: