FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  11

Ազդագրի ստորագրումը.
1. Ազդագրում ներառված տեղեկությունների ճշգրտությունը և լիարժեքությունը հավաստվում են թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) ստորագրություններով.
2. Ազդագրում հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիքն օգտագործելու կամ այդ նպատակով նրանցից մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն) ստանալու դեպքում այդ կարծիքը պետք է ստորագրվի նրանց կողմից և ամբողջությամբ ներառվի ազդագրի մեջ` կարծիքը պատրաստած անձի գրավոր համաձայնությամբ, որը պետք է կցվի ազդագրին: Ազդագրում ներառվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտությունը և լիարժեքությունը հավաստվում է անկախ աուդիտորական եզրակացությամբ: