FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  215

Պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման համար.
1. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, ազդագրում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում (հայտարարության կամ տեղեկության մեջ) էական փաստ է խեղաթյուրում (բաց թողնում) կամ այլ կերպ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձին պատճառված վնասների համար, որը, չգիտենալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, արժեթուղթ է գնել կամ վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցության արդյունքում ձևավորված գնով.
2. Գնորդի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով գնորդի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ գործելով բարեխղճորեն, նա տեղյակ չէր այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին.
3. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքի համաձայն պաշտպանված համարվող տեղեկություն է հրապարակում կամ չի կատարում նման տեղեկության պահպանման պարտականությունը, պատասխանատվություն է կրում հաճախորդին նման խախտմամբ պատճառված վնասի համար: Ընդ որում, ներդրումային ընկերության կողմից պաշտպանված տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն մասով սահմանված գույքային պատասխանատվության հիմք լինել չի կարող.
4. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է՝ հիշյալ խեղաթյուրումը (բացթողումը) բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ նման դրույթ ներառող փաստաթուղթը ներկայացնելու օրվանից: