Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՌՈՒԻ (ՊԱՀԱՏՈՒԻ) ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ. 1. Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառման անձնական քարտերը (այսուհետ` քարտ) բացվում են անմիջապես համապատասխան գրավատոմսի (անդորրագրի) ձևակերպումից հետո: Գրավատունը յուրաքանչյուր վարկային (պահատվության) պայմանագրի շրջանակներում կատարվող վճարների հաշվառման համար բացում է նոր քարտ: Յուրաքանչյուր քարտի վրա նշվում է ծածկագիրը. 2. Վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտը փակվում է միայն վարկային (պահատվության) պայմանագրի դադարելուց հետո. 3. Քարտի ձևը սահմանում է լիազոր մարմինը. 4. Քարտում նշվում են` ա) քարտի բացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը. բ) համապատասխան վարկային պայմանագրի համարը կամ անվանական պահպանական անդորրագրի համարը (եթե հաշվառվում են պահատվության տոկոսավճարները). գ) գրավատան լրիվ անվանումը, ինչպես նաև վարկառուի (պահատուի) անձնագրային տվյալները, հերթական վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վճարված գումարի չափը, ընդ որում, յուրաքանչյուր վճարում վավերացվում է վարկառուի (պահատուի) և գրավատան ներկայացուցչի ստորագրություններով. դ) գրավադրված (պահատվության հանձնված) գույքը սահմանված կարգով իրացնելու դեպքում գույքի իրացումից (վաճառքից) գոյացած և գրավատան օգտին գանձման ենթակա գումարները գրավատան դրամարկղ մուտքագրվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև հաշվառված գումարի չափը. ե) քարտը փակելիս` «Քարտը փակված է» բառերը, ինչպես նաև փակման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ընդ որում, սույն հոդվածի իմաստով քարտը փակված է համարվում համապատասխան վարկային պայմանագրի (անդորրագրի) դադարումից անմիջապես հետո: |