FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Կարգապահական պատասխանատվության հիմքերը.
1. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
    1) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
    2) դատախազի վարքագծի կանոնները կամ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կանոնի խախտման.
    3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.
    4) սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը.
    5) դատախազի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն.
2. Գլխավոր դատախազի տեղակալի կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին: