Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 90 Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են ժամանման վայրում. 1. Ժամանման վայրում կարող է իրականացվել ապրանքների բեռնաթափում, փոխաբեռնում (վերաբեռնում) և ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, ինչպես նաև Միության մաքսային տարածք ապրանքները հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինում՝ այլ տրանսպորտային միջոցներով. 2. Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով իրականացվում են մաքսային մարմնի աշխատանքային ժամերին և հատուկ այդ նպատակով նախատեսված վայրերում՝ շահագրգիռ անձի հարցման հիման վրա տրվող` մաքսային մարմնի թույլտվությամբ, իսկ անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելուց հետո. 3. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ժամանման վայրում առաջացած այլ հանգամանքների դեպքում ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև ապրանքները Միության մաքսային տարածք հասցրած՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով կարող են կատարվել առանց մաքսային մարմնի՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվության կամ ծանուցման, եթե այդ գործողությունները չկատարելը կարող է հանգեցնել ապրանքների անվերադարձ կորստի և (կամ) ոչնչացման: Այդ դեպքում այդպիսի գործողություններ կատարած անձը մաքսային մարմնին տեղեկացնում է դրանց կատարման մասին այդ գործողությունները կատարելու պահից ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում: |