Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից, իսկ այն ապրանքների առնչությամբ, որոնք բացթողման մասին դիմում ներկայացրած անձի մոտ հայտագրված են բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից. 2. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետին և 2-րդ կետի 1-ին, 3-5-րդ ենթակետերին համապատասխան, այդ թվում՝ սույն հոդվածի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո. 2) ապրանքները, որոնց առնչությամբ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, (կամ) գործողությունը դադարեցված այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան. 3) ապրանքները, որոնց առնչությամբ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, (կամ) գործողությունը դադարեցված այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 4) ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) ներմուծման մաքսատուրքերի բռնագանձումը սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով. 5) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը և (կամ) փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ դեպքերի, երբ այդպիսի ոչնչացման կամ անվերադարձ կորստի հետևանքով, սույն Օրենսգրքին համապատասխան, վրա է հասել այդպիսի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը. 6) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների հայտարարագրի կամ ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 7) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 8) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 9) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 10) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել. 3. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում, եթե սույն հոդվածի 4-րդ կետով այլ բան սահմանված չէ՝ 1) հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածի 13-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով. 2) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ ապրանքների համար հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը. 3) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների հայտարարագրի կամ ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման ժամանակ առաջացած՝ հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 4) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 5) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 6) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 7) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում և որոնց վերաբերյալ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել. 4. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթ ուղարկելը կամ սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված՝ համապատասխան նշումները կատարելը. 2) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 5. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 6. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) ապրանքները փոխանցելու օրը՝ նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը օտարերկրյա ապրանքները ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում չնշված անձին (անձանց) փոխանցելու դեպքում, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 2) ապրանքների կորստի օրը՝ նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների և (կամ) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 3) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալու օրը, եթե «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան. 7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը վճարման են ենթակա այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են մաքսային մարմնի կողմից «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, իսկ այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը. 8. Սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ գումարների համար տրամադրված լիներ ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետը լրանալու օրը դրանց վճարման հետաձգման հնարավորություն: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցնելու դեպքում սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 9. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու դեպքում, կամ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու դեպքում կամ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով այդ ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ձևակերպելու, կամ այդ ապրանքները ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից հետո (ամբողջությամբ կամ մասամբ)՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան. 10. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք հայտագրվում են բացթողման համար նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) նախքան «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 11. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և որոնց համար ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, իսկ այն ապրանքների համար, որոնց հայտարարատու է հանդես եկել լիազորված տնտեսական օպերատորը՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը. 12. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացվելը, և որոնց համար ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է նախքան սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետը լրանալը, իսկ այն ապրանքների համար, որոնց հայտարարատուն հանդիսանում է լիազորված տնտեսական օպերատորը՝ նախքան սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետի վերջին օրը, իսկ այն ապրանքների համար, որոնց հայտարարատուն հանդիսանում է լիազորված տնտեսական օպերատորը՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի վերջին օրը. 13. Սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ապրանքների համար հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված առանձնահատկությունները. 14. Սույն հոդվածի 12-րդ կետում նշված ապրանքների մասով վճարման ենթակա հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան որոշվում է ապրանքների բացթողման մասին դիմումում և այդ դիմումի հետ համատեղ ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունների հիման վրա: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 Այն դեպքում, երբ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների ծածկագրերը սահմանված են 10 նիշից պակաս քանակով խմբավորման մակարդակով՝ հարկերը հաշվարկելու համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող այն ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը; հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի հինգերորդ պարբերությունը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 198 Եթե սույն հոդվածի 12-րդ կետում նշված ապրանքների համար հետագայում ներկայացվել է ապրանքների հայտարարագիր, ապա հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարվում են ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված գումարների չափով՝ հիմք ընդունելով ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունները: Հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարի վերադարձը (հաշվանցումը) կատարվում է սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: |