FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  272

Միության մաքսային սահմանով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղաշարժման կարգի և պայմանների մասին ընդհանուր դրույթները.
1. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները տեղաշարժվում են Միության մաքսային սահմանով և օգտագործվում են Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս սույն գլխով սահմանված կարգով, իսկ սույն գլխով չկարգավորված մասով՝ սույն Օրենսգրքի այլ գլուխներով սահմանված կարգով.
2. Սույն գլխի դրույթները կիրառվում են հետևյալի նկատմամբ՝
    1) Միության անդամ չհանդիսացող պետություններում օտարերկրյա անձանց անունով գրանցված՝ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները (այդ թվում՝ դատարկ) այդ տարածքում և (կամ) դրա սահմաններից դուրս միջազգային փոխադրումն ավարտելու և (կամ) սկսելու համար.
    2) Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս միջազգային փոխադրումն ավարտելու և (կամ) սկսելու համար Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանվող միջազգային փոխադրումներ իրականացնող այն տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ դատարկ, որոնք՝ գրանցվել են անդամ պետություններում անդամ պետությունների անձանց անունով և հանդես են գալիս որպես Միության ապրանքներ կամ, սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, համարվում են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ՝ բացառությամբ օդանավերի. անդամ պետությունների անձանց կողմից միջազգային փոխադրում իրականացնելու նպատակով օգտագործվող օդանավերը, որոնք հանդես են գալիս որպես Միության ապրանքներ կամ, սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, համարվում են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ. հանդես են գալիս որպես ապրանքներ, որոնք ձևակերպված են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  272

3. Սույն գլխում՝ ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ ասելով ենթադրվում է սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, ժամանակավոր արտահանվող (ժամանակավոր արտահանված) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ ասելով՝ սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները.
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված՝ Միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու և օգտագործվելու, Միության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանելու, Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու և օգտագործվելու համար նախատեսված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով.
5. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Միության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխման վայրերում.
6. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը և ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք ներմուծումը կարող են իրականացվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ցանկացած վայրում.
7. Սույն գլխի դրույթները կարող են կիրառվել հետևյալի նկատմամբ՝
    1) Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանվող և Միության մաքսային տարածք հետ ներմուծվող՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  272

նավեր, որոնք օգտագործվում են ձկնորսության, ծովի հատակի ու դրա ընդերքի հանքային և այլ՝ ոչ կենդանի ռեսուրսների հետախուզման ու վերամշակման, նավատարի և սառցահատի միջոցով անցկացման, որոնողական, փրկարարական և քարշակման գործողությունների, ջրերում խորտակված գույքի դուրսբերման, ջրատեխնիկական, ստորջրյա-տեխնիկական, վերանորոգման-վերականգնման ու նման այլ աշխատանքների, ծովային միջավայրի սանիտարական, կարանտինային և այլ տեսակի հսկողության, պաշտպանության ու պահպանման համար, ուսուցողական, սպորտային և մշակութային, ինչպես նաև առևտրային ծովագնացության հետ կապված այլ նպատակներով ծովային գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար. քաղաքացիական և պետական ոչ կոմերցիոն օդանավեր, օդանավեր, որոնք չեն օգտագործվում ապրանքների և ուղևորների միջազգային փոխադրումների համար, օգտագործվում են փորձարարական ավիացիայում (որն իրականացնում է փորձարարական թռիչքներ). երկաթուղային տրանսպորտային միջոցներ (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավորներ) (այսուհետ սույն գլխում՝ երկաթուղային տրանսպորտային միջոցներ), որոնք օգտագործվում են վերանորոգման-վերականգնման և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չառնչվող այլ աշխատանքների համար.
    2) Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ ցիստեռններ, վանդակներ, տակդիրներ, որոնք հանդես են գալիս որպես բազմաշրջանառու տարաներ և ենթակա են վերադարձման՝ գործարքի պայմաններին համապատասխան. պահեստամասեր և սարքավորումներ, որոնք գտնվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վրա ու նախատեսված են Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս գտնվող միջազգային փոխադրումներ իրականացնող այլ տրանսպորտային միջոցի վերանորոգման և (կամ) շահագործման համար.
    3) նավերով և օդանավերով Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող բեռնարկղեր, որոնք օգտագործվում են դրանցում գտնվող ապրանքները տրանսպորտի այլ տեսակներով Միության մաքսային տարածքում կամ Միության մաքսային տարածքից դուրս ստացողին՝ փոխադրման պայմանագրին համապատասխան առաքելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  272

8. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների և այլ ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն գլխի՝ ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) և ժամանակավոր արտահանվող (ժամանակավոր արտահանված) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին առնչվող դրույթները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները.
9. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքից արտահանվող կամ Միության մաքսային տարածք ներմուծվող, սույն հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված պահեստամասերով և սարքավորումներով փոխարինված մասերի ու սարքավորումների նկատմամբ կիրառվում են սույն գլխի՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանումը կամ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծումը կարգավորող դրույթները: Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասերը և սարքավորումները, որոնք Միության մաքսային տարածքից չեն արտահանվել սահմանված ժամկետում, ենթակա են օտարերկրյա ապրանքների համար կիրառվող մաքսային ընթացակարգերով ձևակերպման, բացառությամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: