FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 10

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Օրենքի ուժի մեջ մտնելը. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: 2006 թ. դեկտեմբերի 19ԵրևանՀՕ-232-Ն Հավելված«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագիր Հիմնախնդիրներ Կարճաժամկետ միջոցառումներ Միջնաժամկետ միջոցառումներ Երկարաժամկետ միջոցառումներ Ակնկալվող արդյունքները Իրավական պահանջներ (բաժինը փոփ.
13.11.19 ՀՕ-212-Ն) Ինստիտուցիոնալ զարգացում Ջրային ոլորտի գերատեսչությունների դերերի և պատասխանատվությունների հստակեցում.
3. Ինստիտուցիոնալ և իրավական գնահատումների արդյունքում բացահայտված կրկնվող և բացակայող իրավասությունների և պատասխանատվությունների վերաբերյալ մշակված առաջարկությունների վերանայում և իրականացում: Ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակում` պատշաճ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների վերաձևավորված մոնիթորինգային և վերահսկման ծրագրերից բխող առաջարկություններին: Ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակական ապահովում: Ջրային ռեսուրսների կառավարման հստակեցված ինստիտուցիոնալ հիմքեր: Ջրավազանային կառավարման մարմինների զարգացում.
5. Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի մշակում: Ջրավազանային կառավարման մարմինների ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման և կառավարման հմտությունների զարգացում: Ավազանային կառավարման հինգ տարածքներում ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում: Ջրավազանային կառավարման մարմինները միջին ժամկետում իրենց տեղն ու դերն են ձեռք բերում ջրային ոլորտում` շարունակաբար ամրապնդելով իրենց դերը` որպես ջրավազանում ջրային ռեսուրսների բոլոր հարցերի համար հիմնական պատասխանատու մարմին: (բաժինը փոփ.
13.11.19 ՀՕ-212-Ն) Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի նոր ծրագրերի մշակում.
6. Մեկ ավազանային կառավարման տարածքի համար մոնիթորինգի համակարգի պիլոտային ծրագրի մշակում և փորձարկում.
7. Մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի մշակում, մոնիթորինգի ծառայությունների տարածքային ստորաբաժանումների տեխնիկական հզորացում, կարիքների գնահատում, կառուցվածքային բարեփոխումներ և տեխնիկական վերազինում, տվյալների էլեկտրոնային փոխանակման տարբերակի ստեղծում.
8. Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի վերականգնում: Մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի իրականացում: Մյուս չորս ավազանային կառավարման տարածքների մոնիթորինգի համակարգերի և ծրագրերի մշակում և փորձարկում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պահանջների համաձայն: Հանրապետական և հինգ ավազանային կառավարման տարածքների մակարդակում մոնիթորինգի գործող համակարգերի գնահատում և հետագա բարելավում: Ընտրված գետավազանում օդերևութաբանական, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների (որակ և քանակ) հավաքագրման, վերամշակման, վերլուծության, ամփոփման և վարման ամբողջական համակարգի (համակարգերի) վերականգնում, որը, որպես մոդելային տարբերակ, կծառայի այլ ավազաններում կրկնօրինակելու համար: Պահանջվող տվյալների և տեղեկատվության հիման վրա մշակված մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի, տվյալների և տեղեկատվության բարելավված փոխանակում, որը կհանգեցնի ջրավազանային մակարդակում տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության և համակարգման ամրապնդմանը:Ստորերկրյա ջրերի մակարդակները համակարգված և պարբերականորեն չափվում են հիմնական մոնիթորինգի ցանցում, որը կազմված է մոտավորապես 100 դիտարկման հորերից: Հավաքված տվյալները պահվում են ջրային պետական կադաստրում համապատասխան իրավասություններ և ֆինանսավորում ունեցող մոնիթորինգի գործակալության կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ջրօգտագործման իրավունքի ինստիտուտի կատարելագործում.
9. Ջրօգտագործման թույլտվությունների առկա կանոնակարգերի կատարելագործում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գերակայությունների գնահատման չափորոշիչների սահմանում.
10. Շրջակա միջավայրի վրա հնարավոր զգալի ազդեցություն ունեցող ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտերի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշների և ուղեցույցների մշակում: Ջրօգտագործման թույլտվությունների ընթացակարգի շարունակական բարելավում, ներառյալ` հասարակության ծանուցման ու բողոքարկման մեխանիզմները: Արդյունավետ և նպատակային ջրօգտագործմանը նպատակաուղղված իրավական կառուցվածքային, ինչպես նաև արտոնությունների տրման և(կամ) սահմանափակման ու տնտեսական լծակների ներդրման ծրագրի մշակում: Ջրօգտագործման և ջրահեռացման ազդեցությունների գնահատման և վերլուծության ունակությունների շարունակական զարգացում: Թափանցիկ և տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացում ապահովող ջրօգտագործման թույլտվությունների արդյունավետ ու դյուրին կիրառվող համակարգ, որը նաև ապահովում է իրավակիրարկումն ու վերահսկումը: Ջրօգտագործման թույլտվությունների հայտի քննարկման ընթացքում թափանցիկ ու հուսալի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կատարելագործում.
11. Ջրային պետական կադաստրի կարճաժամկետ ծրագրի մշակում և իրականացում, ներառյալ` ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի մշակումը և ներդրումը, պետական ջրային կադաստրի վարման արդի մեխանիզմների ստեղծում և ներդրում, ինչպես նաև ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի մշակում և ջրային ռեսուրսների կոդավորում: Ջրային պետական կադաստրի միջնաժամկետ ծրագրի մշակում և տեղեկատվական համակարգի շարունակական բարելավում: Ջրային բնագավառին վերաբերող տվյալների բազայի կառավարման մեխանիզմի կատարելագործում: Ըստ ջրավազանային տարածքների տվյալների` բազայի ստեղծում: Տվյալների փոխանակման էլեկտրոնային տարբերակի ստեղծում և հետագայում արդյունավետ շահագործման համար պայմանների ապահովում: Սահմանված երկարաժամկետ նպատակին հասնելու ուղղությամբ կադաստրի հետագա զարգացում, ներառյալ` պատասխանատվությունների փոխանցումը ջրավազանային կառավարման մարմիններին, և կադաստրի օգտագործումը ջրավազանային մակարդակում համապարփակ պլանավորման և կառավարման համար: Ջրային սեկտորի ամփոփ տվյալներ ու տեղեկատվություն պարունակող կենտրոնացված տվյալների շտեմարան` ելակետային տվյալներ պարունակող բազաների հետ էլեկտրոնային կապերով ու տեղեկատվության փոխանակման արձանագրություններով հասարակությանը մատչելի տվյալներ ու տեղեկատվություն, տվյալներ ու տեղեկատվություն անդրսահմանային ջրերի վերաբերյալ բանակցությունների համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ջրային ոլորտի կառավարման գործընթացում հասարակության իրազեկման և մասնակցության բարելավում.
12. Հանրապետական և ջրավազանային կառավարման տարածքների մակարդակներում ջրային ռեսուրսների պլանավորման և կառավարման վերաբերյալ հասարակության տեղեկատվության և մասնակցության ապահովում.
13. Ավազանային հասարակական խորհուրդների զարգացման ռազմավարության մշակում և իրականացում, ավազանային հասարակական խորհուրդների տեխնիկական հզորացում: Ավազանային մակարդակով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակման, իրականացման և վերահսկման գործընթացներում շահագրգիռ կողմերի, ներառյալ` ավազանային հասարակական խորհուրդների և հասարակության մասնակցությունը ապահովող ընթացակարգերի մշակում և իրագործում: Ազգային ու ջրավազանային մակարդակներում ջրային ոլորտի պլանավորման ու որոշումների կայացման գործընթացներում հասարակության իրազեկության բարձրացում և մասնակցության դերի հստակեցում: Գետավազանային մակարդակում ջրային ոլորտի պլանավորման ու որոշումների կայացման գործընթացներում ավազանային հասարակական խորհրդի իրազեկության բարձրացում և մասնակցային դերի հստակեցում: Ջրի ազգային ծրագրի իրականացում և վերահսկողություն.
14. ՀՀ ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման շարունակական մոնիթորինգի և գնահատման իրականացում.
15. Ծրագրի իրականացման վերահսկողության համակարգի ստեղծում: Շարունակական իրականացում և վերահսկողություն: Շարունակական իրականացում և վերահսկողություն: Ջրային ազգային ծրագրի մշակման, իրականացման ու լրամշակման մանրակրկիտ ու հստակ ղեկավարում: Ջրային ազգային ծրագրի ու գործողությունների պլանի իրականացման համար հմուտ կառավարման թիմ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակում.
16. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում և Ջրավազանային կառավարման մարմիններում հզորությունների ստեղծում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար.
17. Մեկ ավազանային կառավարման տարածքի համար պիլոտային ջրավազանային կառավարման պլանի մշակում և տեղեկատվական կարիքների բացահայտում: Նմանատիպ ջրավազանային կառավարման պլանների մշակում մնացած չորս ավազանային կառավարման տարածքների համար: Հինգ ավազանային կառավարման տարածքների համար ջրավազանային կառավարման պլանների պարբերաբար թարմացում և շարունակական իրականացում: Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման հիմնական դերակատարների` Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ջրավազանային կառավարման մարմինների, ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված լիազորությունների ամբողջական կատարում: Հետագայում հինգ ավազաններում կիրառման ենթակա ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանի մոդել: Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում.
18. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» տարեկան և համալիր ծրագրի վերանայում և բարելավում: Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում հատուկ միջգերատեսչական հանձնախմբի կողմից: Սևանի լճի գործողությունների պլանի իրականացման շարունակում: Պլանի իրականացման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սևանա լճի վրա պլանի իրագործման ազդեցության մոնիթորինգ և գնահատում: Սևանա լճի կառավարման պլանի լրամշակում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների գնահատում.
19. Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների արդիական բնութագրերի ճշգրտում`
    ա) մակերևութային բնական վերականգնվող հոսքի քանակական և որակական տարածաժամանակային բնութագրերի ճշգրտում` հաշվի առնելով վերջին 4 տասնամյակների ընթացքում կուտակված քանակական և որակական մոնիթորինգի տվյալները, հոսքի վրա կլիմայի փոփոխության և անտրոպոգեն ազդեցությունները,
    բ) մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների տարանջատված գնահատման հստակեցում, խորքային հոսքի ճշգրտում,
    գ) հիմնական գետերի նվազագույն էկոլոգիական թողքի որոշման մեթոդների մշակում և հաշվարկ,
    դ) ստորերկրյա ջրային ռեսուրսների հանքավայրերի շահագործական պաշարների ճշգրտում և թույլատրելի (հնարավոր) ջրառի տեղաբաշխման որոշում: Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերի համալրում ջրավազանային կառավարման պլաններում: Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի վերաբերյալ ճշգրտված տվյալներ: Ջրի որակի նորմերի սահմանում և իրականացում.
20. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի նորմերի սահմանման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության համապատասխանեցում և ներդրում` հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված մոտեցումները: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի նորմերի մշակում և ընդունում: Ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի նորմերի տեղայնացման հնարավորությունների ուսումնասիրում: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի նորմերի իրավակիրարկում: Ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի նորմերի ընդունում: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի նորմերի սահմանման ընդունված մեթոդաբանություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում և պահպանում.
21. Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանման մեթոդաբանության մշակում, ներառյալ` հոսքի ձևավորման գոտիները, ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները, ջրապահպան գոտիները, էկոտոնը, ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտիները, անօտարելի գոտիները: Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում` համաձայն մշակված մեթոդաբանության, քարտեզագրում և պահպանում: Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մոնիթորինգ: Մակերևութային և ստորերկրյա ջրերը պահպանված են աղտոտումից, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանները, տարածքները և ռեժիմները սահմանված են: Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի կարգավիճակի ուսումնասիրություն.
22. Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի մշակում և իրականացում: Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի իրականացում: Նախաձեռնվող միջոցառումների ազդեցության մոնիթորինգ և գնահատում: Կառավարության որոշում` նախկինում չորացվող տարածքների ապագա օգտագործման վերաբերյալ, որին կհետևի հողօգտագործման ընտրված տարբերակի (գյուղատնտեսություն, գերխոնավ տարածքներ, ձկնարդյունաբերություն և այլն) համապատասխան կառավարման շրջանակի ընդունումը: Ջրերի ռազմավարական պաշարների ավելացում և գետային հոսքի կարգավորում.
23. Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացում: Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն: Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն: Ջրամբարներում ջրի ազատ հոսքի կուտակում, ջրային ռեսուրսների առաջարկի կարգավորում: Ջրերի որակի կառավարման իրականացում.
24. Ջրերի որակի կառավարման ռազմավարության մշակում: Ջրերի որակի կառավարման ռազմավարության իրականացում: Ջրերի որակի կառավարման ռազմավարության մոնիթորինգ և հետագա բարելավում: Ջրերի որակի կառավարման ընդունված ռազմավարություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Տարածքային պլանավորման չափանիշների և ուղեցույցների սահմանում.
25. Տարածքային պլանավորման ներկա մոտեցումների վերանայում և բարելավում: Ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող տարածական, ջրային ռեսուրսների և բնապահպանական պլանավորման գործընթացների ներդաշնակեցում: Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահպանմանն ուղղված կարգավորող և վերահսկող միջոցառումների շարունակական իրականացում: Տարածքային պլանավորումն օգտագործվում է որպես հզոր գործիք` ջրի որակի, ինչպես նաև խմելու ջրային ռեսուրսների և էկոլոգիապես խոցելի տարածքների պահպանության համար: Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարում.
26. Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի մշակում: Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի իրականացում: Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ընդունված ծրագիր: (բաժինը փոփ.
13.11.19 ՀՕ-212-Ն, 07.07.22 հօ-317-Ն ) Ջրային համակարգերի կառավարման կարիքներ Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում.
27. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների (խմելու-կենցաղային ջրամատակարարում, ոռոգում, հիդրոէներգետիկա և այլն) իրականացման ուսումնասիրություն և դրանց մատուցման բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում: Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման նկատմամբ արդյունավետ վերահսկման մեխանիզմի մշակում և ներդրում: Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակական զարգացում և բարելավում: Ոռոգման համակարգի զարգացում` կառավարման համընդհանուր տնտեսական և սոցիալական ռազմավարություններին, գյուղատնտեսական ապրանքների շուկաներին և ֆինանսական կայունության սկզբունքներին համապատասխան: Մշակված ազգային ռազմավարություն, որն ուղղորդում է համայնքի կողմից առաջնորդվող` հանրային ջրամատակարարման և ջրահեռացման կառույցների վերանախագծման, վերականգնման և շինարարության գործողությունների ծրագիրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  37

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովում.
28. Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում.
29. Պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատուների հստակեցում: Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում: Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման մոնիթորինգ և բարելավում: Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ընդունված ծրագիր: Պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատու մարմինների լիազորությունների հստակ սահմանում: