Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46 Կոչումի շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո. 1. Պրոբացիայի ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված պրոբացիայի ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը. 2. Պրոբացիայի ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված պրոբացիայի ծառայողներին մինչև նրանց վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված միջին աշխատավարձի չափով, բացառությամբ կադրերի ռեզերվում գտնված ժամանակահատվածում ստացած վարձատրության. 3. Պրոբացիայի այն ծառայողներին, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այդ աշխատանքից կամ գործունեությունից ստացած ամսական եկամուտն ավելի քիչ է, քան նախկինում զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը նրանց վճարվում է Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և Պրոբացիայի ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած դրական տարբերության չափով: |