FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.6

Կարգապահական գործի քննության կարգը.
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև նշանակել կարգապահական հանձնաժողովի նիստ և նիստի տեղի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց.
2. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ զեկուցողը.
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովում կարգապահական գործի քննությունն սկսվում է զեկուցողի կողմից կարգապահական գործի ներկայացմամբ.
4. Զեկուցողին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը լսում է այն փաստաբանին, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են հարցեր ուղղել փաստաբանին, որոնց փաստաբանը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Փաստաբանին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը.
5. Կարգապահական գործի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է որոշում կայացնելու.
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում.
7. Բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: