Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. Կառավարությունը բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում պարտավոր է ամրագրել հետևյալ պայմանները` ա) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում սահմանված ժամկետում իրեն մասնավորեցված ընկերությունների վերակազմակերպումը` դրանց միացման կամ միաձուլման միջոցով: Հետագա բոլոր վերակազմակերպումները կարող են իրականացվել Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ. բ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավումը, ընդ որում` ներդրումային ծրագրերը պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգերի և գործունեության լիցենզիայի պայմաններին համապատասխան սպառողներին էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի մատակարարման պահանջների բավարարումը. գ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների գնման այնպիսի գործընթացներ, որոնք կնախատեսեն հավասար պայմաններում տեղական արտադրողների և ծառայություններ մատուցողների նախապատվությունը. դ) ռազմավարական ներդրողը մասնավորեցման պահից հետո ԷԲ ընկերության բաժնետոմսերը կարող է օտարել կառավարության համաձայնությամբ կամ կառավարության կողմից սահմանված պայմաններով. ե) ռազմավարական ներդրողը պարտավոր է համապատասխան պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ԷԲ ընկերությունների կողմից 100 տոկոս վճարումներ ստացած էլեկտրաէներգիայի, հզորության, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով պայմանավորված` այլ անձանց կողմից մատուցած ծառայությունների դիմաց. զ) ռազմավարական ներդրողը պարտավոր է ապահովել ԷԲ ընկերությունների համագործակցությունն ադմինիստրատորի հետ` կապված սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների հաշվառման հետ: |