Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 113 Երեխային որդեգրելու կարգը. 1. Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝ 1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում. 2) որդեգրել ցանկացող անձի ու Կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում. 1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահերից, դատարանը գործի քննությանը կարող է վկայի կարգավիճակով հրավիրել որդեգրվող երեխային. 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրման դեպքում` Կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին: Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 113 2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման կարգը, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, որդեգրել ցանկացող անձանց կողմից օտարերկրյա պետությունում որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության (թույլտվության) կամ որդեգրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների, զեկույցների, անձնական քարտերի և տեղեկանքների ձևերը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը. 3. Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճիռը ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմին: Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի վարույթի կարճման կամ երեխայի որդեգրումը մերժելու մասին վճիռ կայացնելու դեպքում դատարանը պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այն ուղարկել գործին մասնակցող անձանց, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմին, իսկ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում՝ նաև կենտրոնական մարմին: Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով։ |