FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Պետական գույքի կառավարման ծրագիրը.
1. Պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումները և գործարքները, զարգացման առաջնահերթություններն ու սահմանափակումների նկարագրությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող պետական գույքի կառավարման եռամյա ծրագրերով.
2. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը մշակվում է այս ոլորտում ծրագրի գործողության ժամանակահատվածում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով.
3. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանվում են տվյալ ժամանակահատվածում պետական գույքի կառավարման ուղղությունների գերակայությունը և հիմնական միջոցառումները, միջոցառումներն իրականացնող պետական և տարածքային կառավարման մարմինները.
4. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումն իրականացնում է կոմիտեն.
5. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանված նպատակների կատարման արդյունքների մասին պետական կառավարման լիազորված մարմինը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն: