FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

Թմրամոլներին ցուցաբերվող բժշկական օգնությունը.
1. Բժշկական օգնությունը թմրամոլներին ցուցաբերվում է սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխան.
2. Մինչև 14 տարեկան անչափահասներին բժշկական օգնությունը ցուցաբերվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով, իսկ 14-ից 18 տարեկան անչափահասներին` նրանց համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3. Բժշկական օգնությունը (կամավոր, պարտադիր և հարկադիր) ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող այն թմրամոլությամբ հիվանդին, որն առանց բժշկական նշանակման, կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը, սակայն ի վիճակի է, թեկուզ ժամանակավորապես, ինքնուրույն հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը.
4. Անհետաձգելի (պարտադիր, հարկադիր) բժշկական օգնությունը ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող թմրամոլությամբ հիվանդին, եթե նա առանց բժշկական նշանակման անընդհատ գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել անդառնալի, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը և ի վիճակի չէ, թեկուզ ժամանակավորապես, առանց բժշկական միջամտության հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը.
5. Այն թմրամոլների նկատմամբ, որոնք գտնվում են բժշկական հետազոտության ներքո և առանց բժշկի նշանակման շարունակում են օգտագործել թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար և կարիք ունեն բուժման, դատարանի որոշմամբ կարող են նշանակվել հարկադիր բուժման միջոցներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

6. Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս օգտվում են պացիենտների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձանց իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման, ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան.
7. Պետությունն առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, այդ թվում՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների հիման վրա թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում: