Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) ռիելթորական գործունեություն՝ ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ռիելթորական ծառայությունների մատուցմանը. 2) ռիելթորական ծառայություններ՝ անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների օտարման, վարձակալության հետ կապված գործարքների կնքման համար իրականացվող միջնորդավորված ծառայություններ, ինչպես նաև անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների և մրցույթների կազմակերպում, անշարժ գույքի կառավարում. 3) ռիելթորական կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է ռիելթորական գործունեություն և սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում. 4) ռիելթոր՝ ֆիզիկական անձ, որն ունի ռիելթորի որակավորման գործող վկայական, հաշվառված է լիազոր մարմնում և սույն օրենքով սահմանված կարգով ռիելթորական կազմակերպության անունից, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում իր անունից մատուցում է ռիելթորական ծառայություններ. 5) անշարժ գույքի կառավարման ծառայություն՝ անշարժ գույքի կառավարչի միջոցով՝ պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում անշարժ գույքի հատուցելի շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում, գույքի կառավարումից ստացված եկամուտների փոխանցում սեփականատիրոջը, գույքի գովազդում անշարժ գույքի կառավարման շրջանակում, գույքի վերանորոգում և գույքի պահպանման իրականացում ի շահ գույքի սեփականատիրոջ, բացառությամբ կառուցապատման իրականացման. 6) անշարժ գույքի կառավարիչ՝ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում և սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կառավարման կազմակերպության անունից, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում իր անունից մատուցում է անշարժ գույքի կառավարման ծառայություններ. 7) անշարժ գույքի կառավարման կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է անշարժ գույքի կառավարման ծառայություններ և սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 8) պատվիրատու՝ ֆիզիկական, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը պայմանագիր է կնքել ռիելթորական կազմակերպության կամ անշարժ գույքի կառավարման կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի հետ նրա կողմից ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման համար. 9) լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե. 10) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ պատվիրատուի և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կամ ռիելթորական կազմակերպության միջև վճարովի ծառայությունների մատուցման գրավոր կնքված պայմանագիր, որի առարկան անշարժ գույքի հետ կապված՝ սույն օրենքով սահմանված ռիելթորական ծառայությունների մատուցումն է. 11) ռիելթորի որակավորման վկայական (այսուհետ նաև՝ որակավորման վկայական)՝ լիազոր մարմնի տված էլեկտրոնային փաստաթուղթ, որը հավաստում է, որ ֆիզիկական անձը հաղթահարել է լիազոր մարմնի անցկացրած ռիելթորի որակավորման քննությունը. 12) որակավորման հանձնաժողով՝ լիազոր մարմնի կազմում գործող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռիելթորական գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննություններ անցկացնող, այդ թվում՝ որակավորման քննությունների հարցաշարեր, առաջադրվող հարցեր կազմող հանձնաժողով. 13) ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) անվանացանկեր՝ տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի ազգանվան, անվան, որակավորման վկայականի տարվա, ամսվա, ամսաթվի և հերթական համարի, որակավորման վկայականի կասեցման կամ դադարեցման տարվա, ամսվա, ամսաթվի և իրավական հիմքի, լիազոր մարմնում հաշվառման համարի վերաբերյալ, ինչպես նաև ռիելթորի և անշարժ գույքի կառավարչի համաձայնությամբ՝ վերջիններիս կոնտակտային տվյալները, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչների դեպքում՝ նաև վերջիններիս գործունեության վայրի և հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տվյալները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 14) ռիելթորական կազմակերպության և անշարժ գույքի կառավարման կազմակերպության անվանացանկեր՝ տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման գործունեություն իրականացնող կազմակերպության անվանման, գործունեության վայրի, կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, լիազոր մարմնում հաշվառման համարի վերաբերյալ, ինչպես նաև ռիելթորական և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների համաձայնությամբ՝ վերջիններիս կոնտակտային տվյալները. 15) միասնական տեղեկատվական համակարգ՝ լիազոր մարմնի ներդրած՝ առցանց գործող վճարովի տեղեկատվական համակարգ, որն ապահովում է անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ փոխգործելիություն, և որտեղ մուտքագրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող, օտարման առարկա հանդիսացող, ինչպես նաև ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման առարկա հանդիսացող անշարժ գույքերի վերաբերյալ տվյալներ և դրանց գործարքների և պատվիրատուի վերաբերյալ տեղեկատվություն. 16) էսքրոու հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուկ բանկային հաշիվ, որով իրականացվում են սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման դիմաց անշարժ գույքի կառավարչին վճարվող վճարների, անշարժ գույքի կառավարումից բխող բոլոր գործարքների հետ կապված վճարումների, այդ ծառայությունների մատուցման արդյունքով պատվիրատուին փոխանցման ենթակա եկամուտների, ռիելթորական կազմակերպություններին, ռիելթորներին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) փոխանցվող կանխավճարների, ծառայությունների վճարների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված՝ ռիելթորական կազմակերպության կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների աճուրդների և մրցույթների կանխավճարների փոխանցումները․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 17) մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վերաբերյալ եզրակացություն տրամադրող հանձնաժողով, որի միջոցով լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության նկատմամբ. 18) իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու: |