FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  66.2

Հայտի հիման վրա գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիության տրամադրումը և հայտի մերժումը.
1. Սույն օրենքի 66.1-ին հոդվածում նշված հայտը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, սպասարկման գրասենյակն ստուգում է հայտի և դրանով ներկայացված տվյալների համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Համապատասխանության դեպքում հայտը բավարարվում է, և այն ներկայացրած անձանց տրամադրվում է հասանելիություն գրանցամատյանում առկա տեղեկություններին.
2. Սույն օրենքով ներկայացվող պահանջներին հայտի կամ դրանով ներկայացված տվյալների անհամապատասխանության դեպքում գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն ստանալու հայտը մերժվում է: