FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Տվյալների գաղտնիության պահպանումը.
1. Վարկային բյուրոները վարկային տեղեկատվության սուբյեկտի առջև օրենքով սահմանված կարգով կրում են ֆիդուցիար պարտականություն վարկային տեղեկատվության, ինչպես նաև ամբողջական վարկային զեկույց պատրաստելու համար անհրաժեշտ այլ տվյալների հավաքման, վարկային պատմության մշակման, ձևավորման, պահպանման ու տրամադրման համար և պետք է ապահովեն տվյալների գաղտնիությունը.
2. Տեղեկատվության տրամադրողների և այլ անձանց կողմից վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության կամ այլ տվյալների տրամադրման համար վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում, և այդպիսի տվյալների տրամադրումը վարկային բյուրոներին չի համարվում բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի տրամադրում կամ հրապարակում, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունների.
3. Տեղեկատվություն տրամադրողները պարտավոր են իրենց հաճախորդների (հնարավոր հաճախորդների) հետ պայմանագիր կնքելիս նրանց գրավոր ձևով տեղեկացնել վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության տրամադրման կամ հնարավոր տրամադրման մասին.
4. Վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունը և այլ տվյալները չպետք է բացահայտվեն, հասանելի դառնան կամ օգտագործվեն այլ նպատակներով, քան նախատեսված է սույն օրենքով.
5. Վարկային բյուրոն պետք է ձեռնարկի բոլոր միջոցները պաշտպանելու տվյալների բազան ոչնչացումից, տվյալների խեղաթյուրումից, բացահայտումից և տվյալների բազա չթույլատրված մուտքից: Վարկային բյուրոն պետք է իրականացնի Կենտրոնական բանկի սահմանած տեխնիկական, տարածքային, ծրագրային հագեցվածության, անվտանգության պահանջները.
6. Վարկային բյուրոն պարտավոր է առնվազն տարին մեկ հրավիրել մասնագիտացված փորձագետի` անցկացնելու անկախ մասնագիտացված փորձաքննություն, ստուգելու այլ անձանց ներթափանցելու հնարավորությունը տվյալների բազա և վարկային բյուրոյի տեխնիկական ապահովվածությունը և դրանց իրականացման մեխանիզմները: Փորձաքննության եզրակացությունը պետք է տրամադրվի Կենտրոնական բանկին այն ստանալու պահից 10-օրյա ժամկետում: