Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 36 ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ. 1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ. 2. Լուծարային կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է մրցութային կառավարչի լիցենզիայի հետկանչման համար: Կենտրոնական բանկն այս մասին համապատասխան միջնորդությամբ կարող է դիմել իրավասու պետական մարմին. 3. Լուծարային կառավարիչն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. 4. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան` բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից: |