Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.5 Դիմումին ներկայացվող պահանջները. 1. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝ 1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան. 2) դիմողի անունը, հաշվառման վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, հասցեն. 3) Հանձնաժողովի անվանումը, գտնվելու վայրը. 4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը. 5) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են. 6) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը. 7) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը սխալ է. 8) դիմողի պահանջը. 9) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը. 10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը. 11) դիմողի ստորագրությունը. 2. Դիմումին կցվում են Հանձնաժողովի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան մարմնում ստեղծված էթիկայի հանձնաժողովի եզրակացության պատճենը, առկայության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմնավորումները հաստատող փաստերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը. 3. Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որ ինքն օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը: |