FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  9

Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները.
1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են`
    ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով կամ զբոսաշրջային ավտոբուսներով կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով.
    բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.
    գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական պայմաններով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով վերասարքավորված բեռնաուղևորատար ավտոմոբիլներով.
2. Ուղևորափոխադրումների երթուղային ցանցը ձևավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ և ժամանակավոր, ըստ երթևեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց և ճեպընթաց ռեժիմով: Ուղևորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր և ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային և հատուկ սկզբունքներով.
3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան: