FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  14

Կարգավորող հանձնաժողովը.
1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝
    1) սահմանելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները և դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները.
    2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համապատասխան իր հաստատած լիցենզավորման կարգի համաձայն.
    3) վերահսկելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իր տրամադրած լիցենզիայի պայմանների կատարումը, իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) և կիրառելու սույն օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները.
    4) սահմանելու խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները.
    5) սահմանելու լիցենզավորված անձանց և բաժանորդների միջև կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները.
    6) իր սահմանած կարգով կազմակերպելու քննարկումներ Կարգավորող հանձնաժողով ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ և քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ.
    7) լիցենզավորված անձանց համար սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով.
    8) սահմանելու սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման որակին) ներկայացվող նվազագույն պահանջները.
    9) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ հսկողությունը և մեկնաբանումը։ Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը: