FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  81

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը.
1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով.
2. Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ընտրում է Ազգային ժողովը.
3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ մեկօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է համապատասխանաբար Ընդհանուր ժողով կամ Ազգային ժողով.
4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամն ընտրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: Բարձրագույն դատական խորհրդի` Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող դատավոր անդամի ընտրության համար Ընդհանուր ժողովի նիստը գումարվում է այն ժամկետում, որ ապահովվի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 6.3-րդ մասով սահմանված ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության տրամադրումը Ընդհանուր ժողովի անդամներին.
5. Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները.
6. Բարձրագույն դատական խորհրդի նոր դատավոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  81

7. Եթե Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ, ապա նա շարունակում է պաշտոնավարել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: