Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Կարգավորվող նյութերի գործածման նկատմամբ արգելքները. 1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում են` 1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը. 2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ տեղափոխումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր. 3) ՀՖԱ-ների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր. 4) կարգավորվող նյութերի ներմուծումը միանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի. 5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը կարող են ներմուծվել 2039 թվականը ներառյալ: |