FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Տվյալների հավաքման լիազորությունները.
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն ընտրելու տվյալների աղբյուրները՝ ելնելով պրոֆեսիոնալ նկատառումներից, և պաշտոնական վիճակագրություն կազմելու համար հավաքելու անհրաժեշտ տվյալներ ուղղակիորեն ռեսպոնդենտներից, եթե ազգային վիճակագրական համակարգում դեռևս առկա չեն բավարար տվյալներ, և դրանք չեն ստացվել ազգային վիճակագրական համակարգից դուրս գտնվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող տվյալների շտեմարաններից՝ վարչական ռեգիստրներից.
2. Տվյալների հավաքումը պլանավորվում է տվյալների որակի, տվյալների տրամադրման հետ կապված ծախսերի և ռեսպոնդենտի ծանրաբեռնվածության հաշվարկով.
3. Պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից հավաքված տվյալները, անկախ դրանց հավաքման մեթոդներից և տվյալների աղբյուրներից, մշակվում, պահպանվում և տարածվում են սույն օրենքի դրույթներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կետում նշված գործընթացներն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի համաձայն.
4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները, այդ թվում վարչական ռեգիստրներից, հավաքում են իրենց կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի (վիճակագրական հաշվետվությունների, հետազոտության հարցաթերթերի և այլն) միջոցով.
5. Փաստաթղթերի ձևերը ներառում են վիճակագրական տվյալների ծավալը, ներկայացնելու հասցեներն ու ժամկետները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների գործունեության վերաբերյալ այլ տվյալներ.
6. Սույն օրենքի 7-րդ գլխով սահմանված վիճակագրական գաղտնիության վերաբերյալ դրույթների սահմաններում պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են միմյանց փոխանցել տվյալներ և մեթատվյալներ ազգային վիճակագրական համակարգի շրջանակում՝ տվյալների հավաքման կրկնությունից խուսափելու և պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով: