FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի համար.
1. Եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված սննդամթերքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով.
2. Սննդամթերքի արտադրության և դրանք շրջանառող սննդի օպերատորը լիազոր մարմնի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ կազմակերպում է միջոցառումներ իր առաքած սննդամթերքի հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ.
3. Մանրածախ առևտրի կամ իրացման ոլորտներում գործունեություն իրականացնող սննդի օպերատորը կազմակերպում և իրականացնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչման գործընթացը և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ, ինչպես նաև տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն սննդամթերքի հետագծելիության վերաբերյալ.
4. Եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած ապրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես սկսում է այդ սննդամթերքի` շուկայից հետկանչման գործընթացը` կատարելով հետևյալը`
    1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման.
    2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին.
5. Եթե վտանգավոր սննդամթերքը հասել է սպառողին, ապա սննդի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին` նախազգուշացնելով սպառողներին վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի ներկայացրած ռիսկերի մասին և, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված ապրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

6. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը իրացվել են սպառողներին, ապա սննդի օպերատորը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել նրանց պահանջները.
7. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը տնօրինողի միջոցների հաշվին.
8. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը.
8. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման` հետագայում Կառավարության սահմանած կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար.
9. Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, վերաարտահանումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը, վտանգի աղբյուրի վերացումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով: