FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  91

Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը.
1. Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Պատգամավորի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 87-րդ կամ 88-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2. Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական կամ ծառայողական դիրքի առավելությունները: Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման.
3. Պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը չի կարող հիմք հանդիսանալ թեկնածուի՝ իր ընտրվելու իրավունքի իրացումն արգելելու համար: