FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միջին կազմակերպությունը և փոքր կազմակերպությունն իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավական ակտերը, իսկ 3-րդ մասում նշված իրավական ակտերը չեն կարող կիրառել.
5. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունը և խոշոր կազմակերպությունը չեն կարող կիրառել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված իրավական ակտերը.
6. Հաշվապահական հաշվառումը վարելու և ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար միկրոկազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերը.
7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպություններն ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները պարտավոր են կիրառել Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ժամկետներում՝ անկախ վերջիններիս հայերեն թարգմանված լինելու հանգամանքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը.
1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
    1) սույն օրենքը.
    2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.
    3) ամբողջական ՖՀՄՍ-ները և հայեցակարգային հիմունքները.
    4) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
    5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր.
2. Միջին կազմակերպության և փոքր կազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`
    1) սույն օրենքը.
    2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.
    3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ն.
    4) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված՝ փոքր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
    5) հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտեր.
3. Միկրոկազմակերպության հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝
    1) սույն օրենքը.
    2) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.
    3) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի հիման վրա մշակված՝ միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը: