Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 12 Փոխհատուցման պարտականությունը. 1. Եթե ազդագրում, այդ թվում՝ դրա թարգմանության մեջ, որևէ էական փաստ է բաց թողնվել կամ խեղաթյուրվել, ապա թողարկողը կամ տեղաբաշխողը պարտավոր է փոխհատուցել արժեթղթերի սեփականատիրոջ կրած վնասները (այդ թվում` բաց թողնված օգուտը), որոնք առաջացել են նման փաստի կամ տեղեկության բացթողման կամ խեղաթյուրման հետևանքով: Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք պատասխանատվություն են կրում ազդագրում ներառված` իրենց կողմից ներկայացված կարծիքի, հայտարարության, հաշվետվության, եզրակացության, գնահատման ակտի համար. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք արժեթղթի գնորդի առջև կրում են համապարտ պատասխանատվություն (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց, երբ համապարտ է միայն նույն փաստաթուղթը կամ դրա նույն մասը ստորագրած երկու և ավելի փորձագետների պատասխանատվությունը)՝ որպես վնասը համատեղ պատճառած անձինք և միմյանց նկատմամբ օգտվում են հետադարձ պահանջի իրավունքից. 3. Թողարկողի՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունն առկա է նաև այն դեպքում, երբ ազդագրում ներառված տեղեկատվության աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք՝ անկախ այդ անձանց պատասխանատվությունից. 4. Տեղաբաշխողն ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունից, եթե ապացուցում է, որ բավարար և պատշաճ ուսումնասիրությունից հետո բավարար հիմքեր է ունեցել հավատալու և հավատացել է, որ ազդագրի գրանցման պահին դրանում սխալ տեղեկատվություն կամ խեղաթյուրում (բացթողում) չի եղել: |