Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 56.2 Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը. 1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների ոչ ավելի, քան 5 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը հետգնելու վերաբերյալ, եթե Ընկերությունում առկա է սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետեր. 2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ. 2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները. 3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջից հետգնելու համար առաջարկվող գինը, որը չի կարող ավելի լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից. 4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ ընտրած (նշանակած) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում). 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին. 4. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջն ստացած Ընկերությունն իրավունք ունի պահանջն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, դիմելու դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի հետգնման դիմաց առաջարկվող գինը, ընդ որում գնի վիճարկումը չի կասեցնում Ընկերության բաժնետոմսերի հետգնման գործընթացը. 5. Ընկերությունը պարտավոր է հետգնել պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 56.2 6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետիրոջը մեկ տարվա ընթացքում: Եթե սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետերը հրաժարվում է կամ սույն հոդվածով սահմանված ժամկետում ձեռք չի բերում հետգնված բաժնետոմսերը, ապա ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին: |