Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 396 Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը. 1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ. 2. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. 3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) հարկ վճարողի կողմից, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա, վերադարձվում են հարկային մարմին. 4. Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին. 5. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը հետ է ընդունում առանց սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու. 6. Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկային մարմինը չի ընդունում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները. 1) ակցիզային դրոշմանիշերը և դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների. 2) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի սերիան և համարը. 3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն: |