Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն` ա) պաշտպանել իրենց կյանքը, առողջությունը և գույքը հրդեհներից. բ) օրենքով սահմանված կարգով ստանալ հրդեհի հետևանքով առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում կամ ապահովագրական հատուցում. գ) պետական հրդեհային հսկողության մարմիններից ստանալ անհրաժեշտ բացատրություններ և խորհրդատվություն` հրդեհային անվտանգության վերաբերյալ. դ) իրենց մասնակցությունը ցուցաբերել հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում, այդ թվում` հրդեհային պահպանության հասարակական միավորումների միջոցով. ե) աջակցել հրդեհի առաջացման պատճառների բացահայտմանը. 2. Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիները պարտավոր են` ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները. բ) հրդեհը հայտնաբերելու դեպքում հայտնել այդ մասին հրդեհային պահպանության մարմիններին և, առանց իրենց համար զգալի վտանգի ու առանց այլ կարևոր պարտականությունների խանգարման, հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար. գ) հնարավորություն տալ պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված կարգով, հետազոտելու բնակելի և օժանդակ շինությունները: |