FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.7

Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը.
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, կարգապահական հանձնաժողովը կայացնում է մեկ որոշում.
2. Կարգապահական հանձնաժողովը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները.
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է կարգապահական հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար.
4. Կարգապահական հանձնաժողովի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, կարգապահական հանձնաժողովի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո.
5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո կարգապահական հանձնաժողովը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
    1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
    2) կարգապահական վարույթը կարճելու մասին.
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կազմվում և դրա եզրափակիչ մասը հրապարակվում է կարգապահական հանձնաժողովի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում.
7. Որոշումը հրապարակվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի վերաբերյալ կայացվել է որոշումը և կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.7

8. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկվելու և փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու կամ դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում խորհրդի կամ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից.
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կողմերը կարող են բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: