FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  54

Ազգային ժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք.
1. Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝
    1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.
    2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.
    3) Կառավարության անդամները.
    4) Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի նախագահները.
    5) գլխավոր դատախազը.
    6) Մարդու իրավունքների պաշտպանը.
    7) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.
    8) Ազգային ժողովի նախագահի կամ նիստը նախագահողի հրավիրած անձինք.
    9) Աշխատակազմի ղեկավարի թույլատրած անձինք.
2. Ազգային ժողովի փակ նիստում, պատգամավորներից և հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 7-րդ կետերում նշված անձինք.
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները) Ազգային ժողովի նիստում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ.
4. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղում, իսկ նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ.
5. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ, իսկ Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին, Աշխատակազմին և հրավիրված անձանց՝ հատուկ տեղեր: