FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ.
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է 13-րդ հոդվածի առաջին կետում նշված պայմանագրերի կողմերին` դրանք հաշվառման ներկայացնելու համար.
2. Հաշվառման համար պայմանագրերը կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 45-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում չներկայացված պայմանագրերը չեն հաշվառվում և այդ հիմքով համարվում են լուծված` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից.
3. Պայմանագրերը հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են`
    ա) պայմանագրի պատճենը.
    բ) պայմանագրում առկա լրացումների և փոփոխությունների պատճենները.
    գ) տեղեկություններ պայմանագրի կատարման ընթացքի մասին (այդ թվում` կատարողական ակտերի, լրիվ կամ մասնակի վճարումներ կատարելը հավաստող փաստաթղթերի պատճենները, տեղեկություններ պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին, այլ փաստաթղթեր).
    դ) այլ պարզաբանող փաստաթղթեր (ըստ դիմողի հայեցողության):