FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  115

Երեխաների որդեգրման միջնորդական գործունեության անթույլատրելիությունը.
1. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Գործունեությունը չի համարվում միջնորդական, եթե այն օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների, ինչպես նաև համադրմանը ներգրավված անձանց գործունեությունն է.
2. Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով.
3. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: