Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 276.5 Դատարանի վճիռը. 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ. 2. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հիմք է հիվանդության օջախ մուտք գործելու անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը և այլն), և սույն գլխով սահմանված գործողություններն իրականացնելու համար. 3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում նշվում է նաև վայրը, որտեղ պետք է կատարվեն սույն գլխով սահմանված գործողությունները, դրանց կատարման ժամկետը. 4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ: |