Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տեղեկատվական համակարգերը. 1. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք տեղեկատվական համակարգեր ձևավորում են (այսուհետ՝ ոչ պետական տեղեկատվական համակարգ) տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման համար: Սույն հոդվածով նախատեսված համակարգերը սույն օրենքով սահմանված կարգով միացվում են պետական տեղեկատվական համակարգին, դրանում գրանցված տվյալների շտեմարաններին, տվյալների փոխանակման շերտին, անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկատվական համակարգերի թվային տիրույթում քաղաքացիներին որակյալ ու անվտանգ ծառայություններ մատուցելու նպատակով. 2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված շտեմարաններին և տվյալների փոխանակման շերտին միանալու համար ոչ պետական տեղեկատվական համակարգը պետք է համապատասխանի սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատում է Ինքնավար մարմինը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի միջոցով: |